Հայաստանում սմարթ գյուղ կկառուցվի
Մինչև 2017 թ. գործել է գրապալատը, որը տեղափոխվել է ազգային գրադարանի շենք։ հենց այդ երկրորդ հարկում էլ նախատեսվում է կառուցել թատրոնը։ շենքը պահպանվող հուշարձան է, հետևաբար վերակառուցման նախագծում էլ հաշվի են առնվել հուշարձան շենքի պահպանման բոլոր անհրաժեշտ պայմանները։ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն դրական եզրակացություն է տվել երևանի մնջախաղի պետական թատրոնի հուշարձան – շենքի ամրակայման, նորոգման ու փոփոխման աշխատանքային նախագծին, որը մշակել է «աստիճան» սպը-ն (ճարտարապետ` խաչատուր գրիգորյան)։ թատրոնի գեղարվեստական ղեկավար ժիրայր դադասյանը նշում է, որ իրենք վերակառուցման ոչ մի առանձնահատուկ պահանջ չեն առաջադրել. իրենց համար առաջնահերթ է սեփական տարածքում հնարավորինս շուտ գործելու հնարավորությունը։ միակ խնդիրը կապված տանիքը բարձրացնելու հետ, որն անհրաժեշտ է բեմի վերևում բեմական տուփի, ամֆիթատրոնի կառուցման և ակուստիկայի խնդիրների լուծման և թատերական համապատասխան միջավայր ստանալու համար նույնպես լուծվել է. ըստ վերակառուցման նախագծի կփոփոխվեն բեմահարթակի մասի տանիքի լանջերի թեքությունը և պարապետի բարձրությունը։ մնջախաղի թատրոնին տրամադրվել է շուրջ 950 քմ տարածք։ այն բաղկացած է լինելու երկու բլոկից. թատրոնի բլոկ (320 քմ) և վարչատնտեսական բլոկ (630 քմ)։ թատրոնի բլոկը՝ բեմական մասով ու հանդիսասրահով կառուցվելու է ճակատային մասով կորյունի փողոցին նայող շենքում։ բեմը ըստ էության թատրոնի սիրտն է, ու մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար ժիրայր դադասյանը մեծապես ու առաջնահերթ կարևորում է հենց բեմի հարմարությունն ու համապատասխանությունը թատրոնի պահանջներին. «մնջախաղի թատրոնն ունի իր ժանրային առանձնահատկությունները, այն ավելի կամերային է, այստեղ կարևոր է մարմնի խաղը, միմիկան, և բեմի ու հանդիսատեսի միջև տարածությունն էլ պետք է մեծ չլինի՝ 100-130 մետր։ նախագծով մենք փորձել ենք մաքսիմում ստեղծել բեմի համար անհրաժեշտ պայմանները, ունենալ հետնաբեմ, որ հնարավոր լինի նորմալ աշխատել։ այդ պատճառով էլ մեր բեմական հատվածը բավական մեծ տարածք է գրավում»։ բեմական մասը կունենա 9,5x10,5 չափեր։ իսկ հանդիսատեսի սրահը կկազմեն 10,2x11,8 մ չափերով 133 տեղանոց դահլիճը, լուսային և ձայնային կառավարման սենյակը, սպասասրահը, միջանցքը, բուֆետը։ վարչական տարածքում կլինեն դիմահարդարման սենյակներ, հանդերձարան, զգեստապահարաններ, փորձասենյակ, աշխատասենյակներ, սանհանգույց։ թատրոնի մուտքը լինելու է շենքի միջնամասից՝ դրամատիկական թատրոնի ծառայողական շքամուտքից։ այստեղ կվերակառուցվի գոյություն ունեցող ընդհանուր օգտագործման աստիճանավանդակը սակավաշարժություն և հաշմանդամության աստիճան ունեցող մարդկանց համար կգործի վերելակ։ ճիշտ է՝ թատրոնի մուտքը դահլիճից բավական հեռու է գտնվում, հանդիսատեսը դահլիճ հասնելու համար պետք է անցնի թատրոնի վարչական մասի միջանցքով՝ մոտ 50 մետր պետք է քայլի, որ հասնի դահլիճի սպասարահ։ ի դեպ կորյունի փողոցին նայող հուշարձան-շենքի բակի կողմից ևս կա շքամուտք և գործող աստիճանավանդակ վերելակով, որն ավելի հարմար կլիներ շահագործել թատրոնի համար, քանի որ բարձրանում է ուղիղ դեպի դահլիճ։ սակայն այն պատկանում է ներքևի հարկերի սեփականատիրոջը և թատրոնին կծառայի միայն որպես տարհանման երկրորդ ելք։ փաստորեն նախորդ նախագծով նախատեսված առանձին ապակեպատ մուտքը՝ վերելակներով, լեդ-էկրանով, չի կառուցվի, քանի որ այն կարող էր աղավաղել հուշարձան-շենքի տեսքը։<br /> <img alt="" src="https://cdn.ca.emap.com/wp-content/uploads/sites/8/2022/05/HS2-SouthPortal.jpg" style="float:left; height:300px; margin:10px; width:350px" /><br /> <br /> մնջախաղի թատրոնը մունջ սպասման մեջ ժիրայր դադասյանին հաստատված նախագիծը բավարարում է։ գեղարվեստական ղեկավարն անհասցե թափառումների մոտ 20 տարիների ընթացքում հետաքրքրվել է երևանի կենտրոնում գտնվող բոլոր այն շենքերով ու տարածքներով, որոնք կարող էին ծառայել որպես թատրոն, բայց բոլորը վաճառված ու վերավաճառված են. սա միակ հարմար տարբերակն է, ու իրենք այն լիովին կհարմարեցնեն իրենց պահանջներին։ եթե մինչև հիմա սեփական տարածք ու բեմ չունենալով կարողացել են այսպիսի ճանաչում ձեռք բերել, մասնակցել տարեկան 5-6 միջազգային փառատոններում, հայաստանում կազմակերպել մնջախաղի միջազգային փառատոն, ունենալ պրեմիերաներ, որոնցից վերջինը՝ «պիերոյի երազը», ներկայացվեց այս հոկտեմբերին, ապա սեփական տարածքում արդեն ավելի բեղմնավոր ու մեծ թափով աշխատանքներ ծավալելու հնարավորություն կունենան։ թատրոնն իր 45 –ամյակը սեփական բեմում չկարողացավ նշել, բայց հուսով է, որ մյուս տարի արդեն տեղափոխված կլինեն սեփական տարածք։ քաղաքաշինության կոմիտեն դեռ օգոստոսին հայտարարել է թատրոնի շենքի վերակառուցման շինարարական աշխատանքների գնման գործընթացի մասին, որը դեռ չի ավարտել: կառուցապատողի հայտնի լինելուց 14 ամիս անց միայն թատրոնի կոլեկտիվը կկարողանա տեղափոխվել սեփական տարածք: