
Նորարական ճարտարապետական լուծումներ
Մենք համատեղում ենք դիզայնի նորարարական պրակտիկան ավանդական արտադրության տեխնիկայի հետ:

Անվտանգության բարձր նորմեր
Մենք կարևորում ենք մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունը :


«Սպիտակ տնակ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին ընկերության նախագահ Ստեփան Անդրուշի Ախոյանի կողմից։
«ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿ» ՍՊԸ-ն իրականացնում է բնակելի և հասարակական համալիրների շինարարություն, ինչպես նաև ճարտարապետական, կոնստրուկտորական, դիզայներական և վերանորոգման աշխատանքներ:
«ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿ»-ը իր երկարամյա գործունեության ընթացքում կյանքի է կոչել երկու տասնյակից ավելի նախագծեր(բազմաբնակարան բնակելի շենքեր, բանկեր, հասարակական կառույցներ, հյուրանոցային համալիրներ): «ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿ»-ը հանդիսանում է Հայաստանի շինարարական ոլորտի վստահություն վայելող խոշոր ընկերություններից մեկը, որի համբավն ու բարի անունը տարածվել է նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս: Ամենօրյա ծանրաբեռնվածությամբ ու պատվախնդրությամբ աշխատող շինարարական այս մեծ ընտանիքը իր արհեստավարժ անձնակազմով միշտ պատրաստ է նոր նախագծերի անվրեպ իրականացմանը:
«ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿ»-ը շինարարության ընթացքում մշտապես օգտվում է նորարար տեխնոլոգիաներից և նյութերից՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ:
Մեր
արդյունքները

Հասարակական կառույցների կառուցում

Բնակելի շենքերի կառուցում

Ընթացիկ աշխատանքներ


